
ՀԿՀ ինժեներական լաբորատորիաներ
ՀԿՀ-ն ավելի քան 200,000 դոլար է հատկացրել Հայաստանում «Deep Engineering» (Խորը ինժեներական) կրթության ծրագրի մեկնարկին. սա մի նախաձեռնություն է, որն ուղղված է ինժեներական կրթության զարգացմանը՝ գործնական ուսուցման և ժամանակակից լաբորատոր հարմարությունների միջոցով։
2021 թվականին իր մեկնարկից ի վեր՝ ծրագիրը աջակցել է Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի ավելի քան 350 ուսանողների, ուսումնական կենտրոններ են ստեղծվել Փարաքարում, Վանաձորում և Շիրակում։ Ուսանողները մասնակցում են իրական նախագծերի և զարգացնում են մեխանիկական ճարտարագիտության, էլեկտրատեխնիկայի, ծրագրային ճարտարագիտության և առաջնորդության գործնական հմտություններ։
Ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՀԿՀ-ի կողմից և իրականացվում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (GITC) հետ համագործակցությամբ, ուսանողներին հնարավորություն է տալիս փորձ ձեռք բերել Փայթոնի/ Մեքենայական ուսուցման (Python/Machine Learning), ինժեներական նախագծման և բիզնեսի զարգացման ոլորտներում։
Մինչ օրս ծրագրի շրջանավարտների 60%-ը շարունակում է կրթությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, իսկ 30%-ը արդեն աշխատանք ունի կամ ներգրավված է համապատասխան մասնագիտական ոլորտներում։