Privacy Policy
Քաղաքականություն / Չափորոշիչներ
ՀԿՀ-ն պարտավորվում է պաշտպանել իր առցանց և ոչ առցանց օգտատերերի, նվիրատուների և այցելուների անձնական տվյալների գաղտնիությունը։ Սույն քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես է ՀԿՀ-ն վերաբերվում Ձեր անձնական տեղեկություններին։ Օգտվելով ՀԿՀ-ի կայքից կամ էլեկտրոնային փոստով կապ հաստատելով ՀԿՀ-ի հետ՝ Դուք համաձայնում եք տվյալ գաղտնիության քաղաքականության պայմաններին։
Տվյալների հավաքագրում
Դուք կարող եք այցելել ՀԿՀ-ի կայքը՝ առանց անձնական տվյալներ տրամադրելու։ Սակայն, եթե ընտրեք կատարել նվիրատվություն, ուղարկել էլեկտրոնային նամակ, գրանցվել կամավորական աշխատանքի համար կամ բաժանորդագրվել, ՀԿՀ-ն Ձեզանից կխնդրի համապատասխան տվյալներ։ Դրանք կարող են ներառել Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և, անհրաժեշտության դեպքում, բանկային քարտի տվյալները։
Տեղեկատվության օգտագործում
Ներքին օգտագործում
ՀԿՀ-ն Ձեր անձնական տվյալները կօգտագործի Ձեր հարցմանը պատասխանելու կամ Ձեր նվիրատվությունը մշակելու նպատակով։ Ձեր բանկային քարտի տվյալները ժամանակավորապես կպահվեն պաշտպանված սերվերում՝ միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վճարումը մշակելու համար։
ՀԿՀ-ն կարող է օգտագործել Ձեր տվյալները՝ Ձեզ միջոցառումների մասին տեղեկացնելու, տեղեկագրեր ուղարկելու, նվիրատվություններ խնդրելու, ինչպես նաև հատուկ առաջարկների և նորությունների մասին տեղեկացնելու նպատակով։
Արտաքին օգտագործում/ երրորդ կողմի ծառայություններ մատուցողներ
ՀԿՀ-ն կարող է համագործակցել երրորդ կողմի ծառայություններ մատուցողների հետ՝ իր այցելուներին և նվիրատուներին առավել արդյունավետ սպասարկելու նպատակով։ Այդ ծառայություններ մատուցողները պարտավորվում են պահպանել տրամադրված տեղեկատվության գաղտնիությունն ու անվտանգությունը և իրավունք չունեն օգտագործելու այն որևէ այլ նպատակով, որը չի թույլատրվել ՀԿՀ-ի կողմից։
ՀԿՀ-ն չի վարձակալում, չի վաճառում և չի փոխանցում նվիրատուների ցուցակները։
Ընտրանքներ
ՀԿՀ-ն հասկանում է, որ Դուք կարող եք ցանկանալ սահմանափակել Ձեզ հետ կապ հաստատելու ձևերը և Ձեր տվյալների օգտագործումը։
ՀԿՀ-ն առաջարկում է հետևյալ հնարավորությունները․
Էլեկտրոնային նամակներ չստանալու համար կարող եք գրել aef@aefweb.org հասցեին կամ օգտվել նամակում նշված բաժանորդագրությունից դուրս գալու հղումից։
Հեռախոսազանգեր կամ փոստային նամակներ չստանալու համար կարող եք գրել aef@aefweb.org հասցեին կամ զանգահարել +1 (818) 242-4154 հեռախոսահամարով։
Կրկնվող նվիրատվությունների չեղարկման ընթացակարգ
Նվիրատուները, որոնք ընտրել են ամսական կամ տարեկան կրկնվող նվիրատվություններ և ցանկանում են դրանք չեղարկել, պետք է մուտք գործեն իրենց նվիրատուի հաշիվ։
Կրկնվող նվիրատվությունների համար նվիրատուի հաշիվը ստեղծվում է ավտոմատ կերպով։ Հաշվի ստեղծման վերաբերյալ տեղեկությունները ուղարկվել են Ձեզ նվիրատվության հաստատման էլեկտրոնային նամակում։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀԿՀ-ի գրասենյակի հետ՝ (818) 242-4154 հեռախոսահամարով կամ գրել aef@aefweb.org էլեկտրոնային հասցեին։
Անվտանգություն։ ՀԿՀ-ն անձնական և բանկային քարտի տվյալները ստանում է անվտանգ կապի (SSL) տեխնոլոգիայի միջոցով, որը կանխում է տվյալների փոխանցումը երրորդ կողմերին։ SSL-ը համարվում է ստանդարտ տեխնոլոգիա մեծ մասամբ բոլոր բրաուզերների և սերվերների համար և ապահովում է անձնական տվյալների ամբողջական գաղտնագրում։
ՀԿՀ-ն կիրառել է համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական միջոցներ՝ չարտոնված մուտքը կանխելու, տվյալների ճշգրտությունը պահպանելու և տեղեկատվության պատշաճ օգտագործումն ապահովելու համար։ ՀԿՀ-ի աշխատակիցները տեղեկացված են տեղեկատվության պահպանության կարևորության մասին և պարտավորվում են պահպանել գաղտնիությունը՝ ըստ սահմանված կանոնների։
Քուքիներ
ՀԿՀ-ի կայքը օգտագործում է քուքիներ (փոքր ֆայլեր, որոնք պահպանվում են Ձեր համակարգչի բրաուզերում)՝ օգտատիրոջ փորձառությունը բարելավելու նպատակով։ Քուքիները օգտագործվում են, օրինակ, գաղտնաբառերի և անձնական նախընտրությունների պահպանման, այդ նախընտրություններին համապատասխան բովանդակության մատուցման և կայքի գործունեության հետևման համար։
Քուքիները չեն կարող օգտագործվել Ձեր կոշտ սկավառակից տվյալներ ստանալու, էլեկտրոնային փոստի հասցեն հայտնաբերելու կամ հատուկ տեղեկատվություն գողանալու նպատակով։ Դուք կարող եք Ձեր բրաուզերի կարգավորումներում սահմանել քուքիների մասին ծանուցում և ջնջել դրանք։
Այլ կայքերի հղումներ
ՀԿՀ-ն պատասխանատվություն չի կրում այն այլ կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար, որոնց հղումներ կարող են տրամադրվել իր կայքում։
Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
ՀԿՀ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն քաղաքականությունը՝ օրենքների, քաղաքականության կամ այլ գործոնների փոփոխության դեպքում։ ՀԿՀ-ն խրախուսում է Ձեզ պարբերաբար այցելել այս էջ՝ ծանոթանալու գործող և թարմացված քաղաքականությանը։