top of page

Կրթությամբ կամուրջներ կառուցել

Միացե՛ք մեզ՝ կերտելու կայուն փոփոխություններ հայ ուսանողների համար

Բարի գալուստ Հայ կրթական հիմնարկություն

1950 թվականից ի վեր՝ Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հանձն է առել ֆինանսական աջակցություն ցուցաբերել աշխարհի տարբեր երկրների ուսանողներին և կրթական հաստատություններին։ ՀԿՀ-ն սկզբում կենտրոնացել էր սփյուռքի, մասնավորապես՝ Հունաստանի, Սիրիայի և Լիբանանի հայկական դպրոցներին աջակցելու վրա, այնուհետև ընդլայնելով իր առաքելությունը՝ աջակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ում գտնվող հայկական համայնքներին։ Ավելի ուշ՝ Հայաստանի անկախացումից հետո, Հիմնարկությունն իր ուշադրությունը կենտրոնացրեց Հայաստանի, Արցախի և Ջավախքի վրա։

Կրթաթոշակներ, որոնք փոխում են կյանքեր

Կարիքի և արժանիքների վրա հիմնված կրթաթոշակների միջոցով ՀԿՀ-ն ամեն տարի աջակցում է ավելի քան 1000 ուսանողների Հայաստանում, Արցախում և Ջավախքում՝ նրանց հնարավորություն տալով ավարտել իրենց կրթությունը և ձևավորել ավելի ամուր ապագա իրենց համայնքների համար։

2L3A6965.jpg

Արդյունք

Հաջողության չափումը մեր նվաճումների միջոցով

75 տարի

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐ

Հայկական կրթության հզորացում՝ 1950 թվականից ի վեր։

1000+

ՏԱՐԵԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

Ամեն տարի օգնելով ուսանողներին հասնել բարձրագույն կրթության։

200+

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐ

Ուսումնական տարածքների բարելավում Հայաստանում և դրանից դուրս։

$1.2 միլիոն+

ՏԱՐԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ԳՈՒՄԱՐ

Հովանավորների աջակցությամբ կրթաթոշակների և դպրոցների արդիականացման ֆինանսավորում:

Gsl0l9vQ.jpeg

75-ամյակի Գալա

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) ուրախ է տոնել 75-ամյակը՝ աջակցելով կրթությանը և հզորացնելով հայ ուսանողներին ամբողջ աշխարհում։

Ներդրում կատարե՛ք ուսանողի ապագայի մեջ

Ձեր նվիրատվությունը նպաստում է կրթաթոշակների, դպրոցական պարագաների և ժամանակակից ուսումնական միջավայրերի ապահովմանը Հայաստանի, Ջավախքի և դրանց սահմաններից դուրս ապրող ուսանողների համար։ Յուրաքանչյուր ներդրում տևական  ազդեցություն է թողնում։

bottom of page