top of page
card_tufenkian_v4.png
2025-12-08_16-25-08.png
card_tufenkian_v4.png

Սերոբ Բեյլերյան

Սերոբ Բեյլերյանը ՀԿՀ-ի անդամ է 2012 թվականից: Բեյլերյանը «Bey-Berk International»-ի հիմնադիրներից և համասեփականատերերից է: Իր գործարար հմտությունների և շուկայի ճշգրիտ վերլուծության շնորհիվ՝ Բեյլերյանը վերջին 35 տարիների ընթացքում զգալիորեն նպաստել է «Bey-Berk»-ի աճին՝ այն վերածելով ավելի քան 2000 նվերային իրեր արտադրող և դրանք խոշոր առևտրային խանութներում ու առցանց հարթակներում իրացնող բիզնեսի։ Հայկական համայնքային կառույցների ներգրավվածության երկարամյա ակտիվ անդամ լինելով՝ Բեյլերյանը գործունեություն է ծավալել  Համազգայինի, ՀՄԸՄ-ի, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Հայկական մշակութային հիմնադրամի և Հայկական դպրոցների ֆինանսական կոմիտեների շրջանակներում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Ֆերահյան դպրոցի խորհրդի նախագահի պաշտոնը՝ վերահսկելով դպրոցի գործունեության բոլոր ուղղությունները։ Սերոբը ներգրավված է նաև ոչ հայկական կազմակերպությունների աշխատանքներում, մասնավորապես՝ արվեստին աջակցող կազմակերպություններում:

bottom of page