top of page
card_tufenkian_v4.png
Pink Poppy Flowers
card_tufenkian_v4.png

Արթուր Մանգասսարյան

Արթուր Մանգասարյանը ՀԿՀ-ի անդամ և աջակից է 2000 թվականից։ Արթուրը իր կնոջ՝ Աիդայի հետ ՀԿՀ-ի միջոցով աջակցել է դպրոցների վերանորոգմանը և մի շարք ուսանողների կրթաթոշակների տրամադրմանը Հայաստանում։ Արթուրը ստացել է Բիզնեսի մարքեթինգի, անշարժ գույքի և ֆինանսների բակալավրի աստիճան Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում։ Վերջին 38 տարիների ընթացքում նա մեծ հաջողություններ է գրանցել որպես անշարժ գույքի միջնորդ (բրոքեր) և ներդրող Գլենդելում և հարակից համայնքներում։

Արթուրը եղել է «Ալեքս» թատրոնի խորհրդի անդամ, Թուֆենկյան նախադպրոցական հաստատության վերանորոգման հանձնաժողովի անդամ, Գլենդելի անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի, ինչպես նաև ներգրավված է եղել մի շարք բարեգործական ֆոնդերի և հանձնաժողովների աշխատանքներում։ Արթուրը ՀԿՀ-ի Տնօրենների խորհրդի անդամ է 6 տարի և ցանկանում է շարունակել իր նվիրված ծառայությունը։ Նրա գործունեությունը գնահատվել է Ադամ Շիֆի, սենատոր Ջեք Սքոթի և Գլենդելի քաղաքապետերի կողմից։

bottom of page