top of page

ՀԿՀ-ն ամենամյա կրթաթոշակային ընդունելություն է անցկացնում Երևանում

  • Feb 17
  • 2 min read

AEF’s 2025 Yerevan Scholarship Reception
AEF’s 2025 Yerevan Scholarship Reception

Հայ Կրթական Հիմնարկությունը իր կրթաթոշակների ամենամյա միջոցառումն անցկացրեց այս աշնանը՝ 2025 թվականի սեպտեմբերի 28-ին, Երևանի Մերիդիան էքսպո կենտրոնում, որը միավորեց ավելի քան 1570 հյուրերի, այդ թվում՝ ավելի քան 1300 կրթաթոշակառուների և շրջանավարտների, ՀԿՀ-ի հովանավորների և աջակիցների՝ նշելու կազմակերպության շարունակական ներդրումները կրթության ոլորտում Հայաստանում և Արցախում։


Միջոցառումն սկսվեց ինտերակտիվ խմբային խաղով, որի ընթացքում մասնակիցները համատեղ հավաքեցին ՀԿՀ փազլը, որը խորհրդանշում էր միասնություն ու համընդհանուր նպատակ։ Դրան հաջորդեց խմբային «Կարնո քոչարի» պարը՝ միավորելով հյուրերին ու ուսանողներին մշակույթի և միասնականության տոնակատարության մեջ։


Պաշտոնական մասը մեկնարկեց ՀԿՀ Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանի, ՀԿՀ Խորհրդի պատվավոր նախագահ Սերոբ Բեյլերյանի և Հայաստանում Կրթաթոշակային հանձնաժողովի նախագահ Սեդա Դավիդյանի ողջույնի խոսքերով։


Kochari Group Dance at AEF Scholarship Reception
Kochari Group Dance at AEF Scholarship Reception

Իր խոսքում Հարոյանը անդրադարձավ ՀԿՀ 75-ամյա ժառանգությանը. «75 տարի շարունակ ՀԿՀ-ն հավատացել է, որ կրթությունն է մեր երկրի զարգացման ամենաուժեղ գործիքը։ Կրթության միջոցով մենք ոչ միայն փոխում ենք մեկ ուսանողի ապագան, այլ նաև ձևավորում ենք ընտանիքներ, համայնքներ և ի վերջո՝ մեր հայրենիքը»։


Բեյլերյանը շնորհակալություն հայտնեց հովանավորներին և հորդորեց ուսանողներին շարունակել ձգտել գերազանցության՝ հիշեցնելով. «Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող է փոխել աշխարհը։ Հայ Կրթական Հիմնարկությունը ձեզ տալիս է այս բացառիկ հնարավորությունը՝ փոխելու աշխարհը և իրականություն դարձնելու ձեր երազանքները»։


Ծրագրի ընթացքում ներկայացվեց ՀԿՀ-ի նախաձեռնությունները, ինչպես նաև ելույթ ունեցան ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը և Անահիտ Ցիցիկյանի անվան երաժշտական ​​դպրոցի փոխտնօրեն Աննա Սահակյանը, ովքեր կիսվեցին ՀԿՀ-ի կողմից իրենց տրամադրված կրթաթոշակների կարևոր ազդեցությամբ: Երաժշտական ​​կատարումներով հանդես եկան ՀԿՀ-ի շրջանավարտ Մարիամ Զոհրանյանը և նրա անսամբլը, ինչպես նաև Աննա Սահակյանի աշակերտները՝ տոնակատարությանը ստեղծագործական երանգ հաղորդելով: Իսկ սահիկաշարի միջոցով անդրադարձ կատարվեց ՀԿՀ ուսանող-կամավորների ներդրմանը՝ ընդգծելով կազմակերպության ծառայողական ոգին և համայնքային ներգրավվածությունը։


Միջոցառման վերջում ելույթ ունեցավ ՀԿՀ շրջանավարտ և հովանավոր Համլետ Խնկոյանը՝ Big Projects ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն։ Որպես ծրագրի տպավորիչ օրինակ և հաջողված պատմություն՝ նա խրախուսեց ուսանողներին հետևել իրենց օրինակին և ապագայում նույնպես փոխանցել աջակցությունը՝ մի օր դառնալով պարբերական նվիրատուներ և աջակցելով հետագա սերունդներին։


AEF Scholarship Recipients & Alumni Gathered with Sponsors
AEF Scholarship Recipients & Alumni Gathered with Sponsors

1950 թվականին հիմնադրված Հայ Կրթական Հիմնարկությունը շարունակում է ընդլայնել իր կրթաթոշակային և դպրոցական ծրագրերը Հայաստանում և սփյուռքում։ Ամեն նոր ուսումնական տարի ՀԿՀ-ն վերահաստատում է իր համոզմունքը, որ կրթությունը կարևոր է՝ և՛ որպես անձնական հնարավորություն, և՛ որպես ազգային պատասխանատվություն։Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.aef.org:



 
 
 
bottom of page