ՀԿՀ հովանավորի մեծարում
- Feb 17
- 2 min read

Մեզ համար մեծ պատիվ և ուրախություն է Յակոբ Քոուջակյանին և Քոուջակյան հիմնադրամին առանձնացնել որպես հուլիս ամսվա ՀԿՀ-ի հովանավորներ։
Յակոբը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Աբրահամ ու Վերջին Քոուջակյանների ընտանիքում եղել է չորս երեխաներից ավագը։ Բեյրութում մանկությունն անցկացնելուց հետո նա ընտանիքի հետ միասին գաղթել է ԱՄՆ՝ ճիշտ ժամանակին, որպեսզի զորակոչվի բանակ։ Նրա խոսքերով՝ դա Բեյրութից եկած երեխայի համար իսկական «աչքերը բացող» ազդեցություն է ունեցել։
Զինվորական ծառայությունը թողնելուց հետո Յակոբն ընդունվել է քոլեջ (զինվորական ծառայության կրթաթոշակով) և այնուհետև հաջողությամբ ավարտել է բակալավրի աստիճանը՝ մարքեթինգ մասնագիտությամբ։
Այնուհետև, նա հանդիպել և ամուսնացել է Սոնիա Միրիգյանի հետ, ով Լոս Անջելեսի Ֆերահյան ավագ դպրոցի վաղ տարիների ուսուցչուհի էր: Նրանք շուտով ամուսնացել են և տեղափոխվել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցյան շրջան։
Յակոբին և Սոնիային ՀԿՀ-ի հետ ծանոթացրել են իրենց սիրելի ընկերներ Վահիկ և Ալիս Պետրոսյանները, ովքեր մանրամասն ներկայացրել են հիմնարկության առաքելությունն ու բարեգործական գործունեության առանցքը: Ներկայացված տեղեկատվությունից ոգեշնչված և հմուտ ներդրող լինելով՝ Յակոբը կատարեց իր «ջանասիրական ներդրումը» ՀԿՀ-ի նկատմամբ և նույնիսկ խնդրեց ընտանիքի անդամ հաշվապահին աուդիտ անցկացնել ՀԿՀ-ի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։ Աուդիտի ուշադիր ուսումնասիրություններից հետո արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին և հանգեցրին դրական մեծ արձագանքի։
Յակոբն ու Սոնիան, իրենց աշխատանքում մի քանի տարի անընդմեջ ունեցած հաջողությունների, իմաստուն ներդրումների արդյունքում կարողացան ստեղծել Քոուջակյան հիմնադրամը և սկսեցին իրենց բարեգործական գործունեությունը: Դառնալով ՀԿՀ բարերարներ՝ նրանք իրենց հովանավորչությունը սկսեցին 30 ուսանողներով, նրանց տալով չորսամյա կրթաթոշակներ։
Ավելի ուշ նրանք կարողացան մեկնել Հայաստան և հանդիպել իրենց հովանավորած ուսանողների հետ։ Այս դեմ առ դեմ ու անձնական հանդիպումը և՛ սրտառուչ էր, և՛ ոգեշնչող։ Քոուջակյաններն այնքան տպավորված և գոհ էին իրենց ուսանողների որակներով, որ այդ ժամանակվանից ի վեր իրենց հովանավորության թիվը հասցրին տարեկան 60 ուսանողի։
Իհարկե շատերի համար սա ավելին քան բավարար կլիներ, բայց շուտով Յակոբն իմացավ նաև Հայաստանի սահմանամերձ տարբեր գյուղերի դպրոցների ծանր պայմանների մասին։ Գյուղական բազմաթիվ դպրոցներ ունեն անհրաժեշտ դպրոցական այնպիսի պարագաների սուղ կարիք, ինչպիսիք են գրքերը, գրատախտակները, մարզական սարքավորումները, համակարգիչները, աուդիո սարքավորումները և այլն:
ՀԿՀ Երևանի գրասենյակի աշխատակիցների հետ համագործակցությամբ Յակոբն ու Սոնիան չորս գյուղական դպրոցների տրամադրեցին փոքր դրամաշնորհներ՝ այս խիստ անհրաժեշտ պարագաները ձեռք բերելու համար։ Հովանավորը հույս է հայտնել, որ դպրոցների տեխնիկական վերազինման այս փորձնական ծրագիրը կծառայի որպես միջոց ՀԿՀ բարեգործական ծրագրերն ավելի ընդլայնելու և հասանելի դարձնելու համար:
Մենք գնահատում ենք Յակոբ և Սոնիա Քոուջակյանների նվիրվածությունը մեր ուսանողներին և մաղթում ենք նրանց շարունակական առողջություն և հաջողություններ, ինչպես նաև երկարատև համագործակցություն ՀԿՀ-ի հետ։
